Լատվիական տիկնիկային թատրոն
Լատվիական տիկնիկային թատրոն | |
---|---|
Տեսակ | տիկնիկային թատրոն |
Երկիր | Լատվիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1944 |
Կայք | lelluteatris.lv/lv/ |
Latvian Puppet theater Վիքիպահեստում |
Լատվիական տիկնիկային թատրոն (լատիշ․՝ Latvijas Leļļu teātris), պրոֆեսիոնալ լատվիական տիկնիկային թատրոն, ստեղծվել է 1944 թվականին Ռիգայում։ Մինչև 1991 թվականը կրել է Լատվիական ԽՍՀ Պետական տիկնիկային թատրոն անվանումը։ Գտնվում է Կրիշյանիա Բարոնի փողոցում, 16/18:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Լատվիական ԽՍՀ Պետական գեղարվեստական անսամբլի կազմում, բանաստեղծներ Յուլի Վանագի, Միրձա Քեմպեի, Ֆրիցիս Ռոկպելնիսի, նկարիչ Ա. Լապինշի, կոմպոզիտոր Յա. Օզոլինշի, դերասաններ Հիլդա Ժիգուրդեի, Միլդա Պուկեի, Մ. Յանսոնի համատեղ ջանքերով ստեղծվել է տիկնիկավարների խումբ։ Խմբի ղեկավարը դարձել է գրող Յա. Ժիգուրսը։
Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի են ունեցել Լատվիայից տարհանված երեխաների համար ներկայացումներ, հաճախակի եղել են ճամփորդություններ ճակատային բրիգադների կազմում։ 1943 թվականից նոր կոլեկտիվի ստեղծագործական աշխատողները մասնագիտական դասընթացներ անցան Մոսկվայի տիկնիկային թատրոնում և Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնում[1]։
Առաջին ցուցադրությունը Լատվիայի տարածքում կայացավ 1944 թվականին. հոկտեմբերի 3-ին` Դաուգավպիլսում, նոյեմբերի 7-ին` Ռիգայում։ 1946 թվականից սկսած թատրոնում աշխատում է նաև ռուսական թատերախումբ[2]։
Թատրոնի այսօրվա խաղացանկում կա ավելի քան 30 ներկայացում, որոնք ներառում են համաշխարհային և լատվիական դասական ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Թատրոնը մասնակցում է տարբեր փառատոնների, հյուրախաղեր են անցկացվում նախկին ԽՍՀՄ երկրներում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլն։ Տիկնիկային թատրոնի գլխավոր ադմինիստրատորը Վիլնիս Բեկարիսն է, գլխավոր տնօրենը` Վիյա Բլուզման։
Թատրոնի գլխավոր ռեժիսորներ և գեղարվեստական ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միրձա Քեմպե (1944-1947 թվականներ)
- Յանիս Ժիգուրս (1947-1950 թվականներ)
- Առնոլդ Բուրովս (1950-1952 թվականներ, 1960-1964 թվականներ)
- Թինա Խերցբերգա (1955-1960 թվականներ, 1966-1973 թվականներ, 1990-1994 թվականներ)
- Արվիդս Ցեպուրիտիս (1974-1984 թվականներ)
- Խերմանիս Պաուկշս (1984-1987 թվականներ)
- Վլադիսլավ Բոգաչ (1988-1990 թվականներ)
- Մարիս Կորիստին (1994-1999 թվականներ)
- Վիյա Բլուզմա (1999 թվական)
Ընտրված բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 - Յանիս Ժիգուրսի «Բուրատինոյի արկածները», ըստ Ալեքսեյ Տոլստոյի հեքիաթի
- 1946 - Էրիկ Ադամսոնի «Հեքիաթ Հուսլյարի մասին»
- 1948 - Յանիս Ժիգուրսի և Միրզա Քեմպեի «Ռոբինզոն»-ը, ըստ Դանիել Դեֆոյի վեպի
- 1950 - «Թիմուրը և իր ջոկատը» ըստ Արկադի Գայդարի պատմվածքի
- 1951 - Նինա Գերնեթի «Ալլադինի կախարդական լամպը», հիմնված արաբական հեքիաթների վրա
- 1952 - Պավել Մալյարևսկու «Հրաշալի գանձը»
- 1956 - Աննա Բրիգադերեի «Լոլիտայի կախարդական թռչունը»
- 1957 - Աննա Բրիգադերեի «Սպրիդիտեսը»
- 1959 - Յա. Թարախովսկու «Գայլաձկան հրամանով», ռուսական ժողովրդական հեքիաթների հիման վրա
- 1960 - Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերան»
- 1963 - Բրունո Սաուլիտիսի «Չորս երաժիշտները», ըստ Գրիմ եղբայրների հեքիաթի
- 1964 - Աննա Բրիգադերեի «Մայա և Պայան»
- 1964 - Ս. Պրոկոֆևայի և Վ. Անդրիեևիչի «Քեռի Աղբը»
- 1970 - Թ. Լյուդենսի «Ռիգան աղմկում է»
- 1973 - Վ. Բուշի «Մաքս և Մորիցը»
- 1974 - Յարոսլավ Հաշեկի «Շվեյկ»
- 1981 - Խ. Պաուկշտսի «Երեք կախարդուհիների գաղտնիքը»
- 1982 - Ջովաննի Բոկաչչոի «Դեկամերոն»
- 1986 - Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթը»
- 1995 - Գրիմ եղբայրների «Ձյունանուշիկը և յոթ թզուկները»
- 1998 - Թամարա Գաբբեի «Մոխրոտը»
- 2000 - Վիլիս Պուլդոնիս «Նապաստակի բաղնիքը»
- 2003 - «Ոսկե ձկնիկը» ըստ Ա. Ս. Պուշկինի հեքիաթի
- 2003 - Սերգեյ Կոզլովի «Ոզնին մշուշում»
- 2005 - Ռեդյարդ Կիպլինգի «Մաուգլի»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 709. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիական տիկնիկային թատրոն» հոդվածին։ |